Հերքում
«Հրապարակ» օրաթերթը այսօր «ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴՌԱՆԸ ԿՈՆՅԱԿ-ԲՈՆԲՈՆԵՐԿԱՅՈՎ ՀԵՐԹԵՐ ԵՆ» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ:
Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:
«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Դատական Դեպարտամենտի ֆեյսբուքյան էջից