Խմբագրի ընտրանի

Առանձնակի դաժանությամբ մարդ սպանած մեղադրյալն ազատ է արձակվել 500 հազար դրամի դիմաց

Կոռումպացված և կամակատար  դատաիրավական համակարգի չարիք լինելը որքան էլ համընդհանուր ձևակերպման մեջ ընկալելի լինի՝ այդ համակարգից տուժած դժբախտ ընտանիքներն այդ չարիքը սեփական կյանքով տանում են ամեն օր։

2020 թ․ օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ցնցեց բոլորին։ Հանցագործը՝ Արտյոմ Դավիդյանը, կենցաղային հարցերով վեճի արդյունքում դաժանաբար ծեծելով սպանել է Բերդ քաղաքի բանկիչ Ավետիք Աբգարյանին։ Կատարվածի անմարդկային դաժանությունը՝ մարդու կողմից մարդուն ձեռքերով և ոտքերով գլխին և մարմնին հարվածելով սպանելը, բանականության մեջ չտեղավորվելով՝ առնվազն արդար պահանջ և ակնկալիք է ստեղծում, որ հանցագործը կպատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Կորստի ցավի մեջ ապրող ընտանիքը, որպես արդար դատական համակարգ ունեցող երկրի քաղաքացի՝ իրավունք ունի վստահ լինելու, որ հանցագործը պատժվելու է՝ առանց օրենք շրջանցելու։

Դեպքի օրվանից անցել է գրեթե մեկ տարի, գործի քննությունն ընթացքում է․ և ի հակադրություն արդարության բոլոր չափանիշներին՝ հանցագործն ազատության մեջ է․ ընդ որում՝ մեղադրյալն ազատ է արձակվել 500․000 դրամ գրավի դիմաց։ Անկախ գործընթացի իրավական նյուանսներից՝ սա ապտակ է արդարության ակնկալիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու, և ինչու ոչ՝ նաև պետությանը։

Եթե փորձենք դետալային ներկայացնենլ իրավական գործընթացը՝ որևէ բանական հիմնավորում գտնելու ձգտումով՝ ապա պետք է արձանագրել, որ խափանման միջոցի ընտրության հարցով իրար հաջորդած միջնորդությունների ու կայացված որոշումների վերաբերյալ տուժող կողմը որևէ ծանուցում չի ստացել, չի տեղեկացվել իրենց հարազատին դիտավորությամբ կյանքից զրկած մեղադրյալի՝ կալանավորված լինելու կամ ազատ արձակվելու որոշումների վերաբերյալ։

Դատարանի առաջին որոշումը, որով մեղադրյալ Արտյոմ Դավիդյանը կալանավորվել է՝ կայացվել է դեպքից անմիջապես հետո՝ օգոստոսի 31-ին՝ բերման ենթարկվելուց հետո։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Դավիդյանին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը՝ եկել է այն եզրահանգման, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարաք։

Վերոնշյալ հիմնավորումներից թերևս ամենավտանգավորը և մեղադրյալին կալանավորված պահելու պարտադրանքը թելադրում է վերջին կետը՝ նմանօրինակ նոր արարք գործելու հնարավորությունը։

Վերաքննիչ դատարանը, շուրջ 6 միջանկյալ որոշումներից հետո գտել է, որ այդ միջանկյալ որոշումների ընթացքում՝ 45 օր գտնվելով ազատության մեջ՝ մեղադրյալի վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ նվազել է նոր քրեորեն պատժելի արարք գործելու հավանականությունը։

Սա ամենաանհեթեթ հիմնավորումն է 39-ամյա հարազատին կորցրած ընտանիքի համար, ով հավատով սպասում է արդարադատության։ Ամենապարզագույն հակափաստարկն այն է, որ մեղադրյալը առանձնակի դաժանությամբ սպանություն է գործել 35 տարեկանում․ ասել է թե՝ 35 տարի շարունակ դրսևորել է հանրորեն ոչ վտանգավոր վարքագիծ, բայց դրանից հետո ծեծելով մարդ է սպանել։ Այն, որ մեղադրյալը, 45 օրվա ընթացքում իմանալով, որ իրավապահների խոշորացույցի տակ է գտնվում՝ դրսևորել է իրավաչափ վարքագիծ՝ կանխատեսելի, բայց ոչ հիմնավոր իրողություն է։

Մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ընդունելի դիտարկելու համար  անհնար է հաշվի չառնել մեղսագրվող արարքի կատարման եղանակը, որն այս պարագայում անվիճելիորեն դաժանագույն և անմարդկային է։

Ընդ որում՝ մեղադրյալի կողմից նույնիսկ բռնություն է գործադրվել գործով մեկ այլ տուժող Համլետ Բաբայանի նկատմամբ, ով ցանկացել է կանխել միջադեպը։ Մեղադրյալը վերջինիս ևս գցել է գետնին, և ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նաև նրա մարմնի տարբեր մասերին, որը ևս մեկ անգամ սաստկացնում է  հանցավոր մտադրությունը։

Եվ վերջին հաշվով՝ թե որքանով են ապագային վերաբերվող ենթադրությունները հիմնավոր՝ այսինքն՝ արդյո՞ք մեղադրյալը նոր հանցանք կգործի, թե ոչ՝ եթե քննության փուլում գտնվի ազատության մեջ՝ չափելի ենթադրություններ լինել չեն կարող, բայց հաշվի առնելով, որ սխալի դեպքում կարող է նոր կյանք արժենալ՝ այլ եզրակացությունների տեղիք է տալիս։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago