Քաղաքականություն

Դավիթ Գասպարյանն ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։

Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատմումն ու հասցեական ծառայությունների արդյունավետ ապահովումը։ ՄՍԾ պետն ընդգծել է, որ այս գործընթացն էականորեն կնպաստի սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

 «Շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը ևս կարևոր է  Միասնական սոցիալական ծառայության համակարգի կատարելագործման հարցում։ Ըստ այդմ՝ նման այցերն ու հանդիպումները պետք է առավել հաճախակի կազմակերպվեն ու շարունակական բնույթ կրեն։ Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, որը վստահաբար իր ներդրումը կունենա ՄՍԾ զարգացման գործում»,- նշել է Դավիթ Գասպարյանը։

Գործուղման շրջանակում կազմակերպվել է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցների այցը Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն և «Նորք» տեխնոլոգիական կենտրոն։

Հյուրերը տեղում ծանոթացել են Շենգավիթի տարածքային կենտրոնի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին,  քաղաքացիների սպասարկման ընթացքին․իրականացվել է մտքերի, փորձի փոխանակում։

«Նորք» տեխնոլոգիական կենտրոնում քննարկվել է ԱՀ ՄՍԾ բաժինների տեխնիկական հագեցվածության ապահովման, աշխատանքների առավել արդյունավետ համակարգման տարբերակները։

Այցերի ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացման, քաղաքացիներից ստացված դիմումներին առավել օպերատիվ արձագանքմանն առնչվող մի շարք  հարցեր։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել և իրականացնել մասնագիտական դասընթացներ։  

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago