

Հուլիսի 3-ը պլաստիկի դեմ պայքարի միջազգային օրն է: Շուկայում լինելով ամենամեծ բիո բաժին ունեցողը, ինչպես նաև էկո գաղափարախոսության, առողջ ապրելակերպը խրախուսող` «Քարֆուր» սուպերմարկետը անմասն չմնաց այս ամենից:
Ինչպես տեղեկացնում է araratnews.am-ը, այսօր «Քարֆուր»-ի «Երևան մոլ»-ի մասնաճուղում տեղի ունենցավ միջոցառում, որտեղ սուպերմարկետի գլխավոր տնօրենը Վաչե Արսենը ներկայացրեց «Ասա´ ոչ պլաստիկե տոպրակներին» նախաձեռնության կարևորությունը երկիր մոլորակի համար:
«Կարո´ղ ենք աշխարհը և Հայաստանը ազատել մեկ անգամյա օգտագործման պլաստիկ տոպարակներից: Եկել է ժամանակը այս գաղափարն իրագործելու: Ամեն տարի մենք միլիոնավոր տոննաներով մեկ անգամյա պլաստիկե տոպրակներ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ: Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող մեկ անգամյա պլաստիկե տոպրակների քանակը դառնում է պայթյունավտանգ»,- ասաց Վաչե Արսենը ներկայացնելով, որ պլաստիկե արտադրման քանակը 1900-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի, իսկ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2000-ականներին:
Նրա խոսքով` այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։ «Տարեցտարի մենք մոլորակ ենք արտանետում 300 միլիոն տոննա պլաստիկե աղբ: Համաձայն միացյալ ազգերի զարգացման ծրագրի ուսումնասիրությունների` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն արտադրել է 100 հազար տոննա պլաստիկե աղբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների` պլաստիկ տոպրակները, շշերի տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառն են: «Քարֆուր»-ում մենք հորդորում և ուղղորդում ենք հաճախորդներին ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ հանուն մեր մոլորակի։ Մենք մեր հաճախորդներին ապահովում ենք բնական էկո ապրանքներով և կազմակերպում այդ կայուն էկո սովորույթների ներթափանցումը իրենց առօրյա կյանք»,- ասաց Վաչե Արսենը:
«Քարֆուր»-ը, որպես էկո համակարգի մի մասնիկ` իր առջև չափանիշ է սահմանում` լինել շրջակա միջավայրի նկատմամբ պաստասխանատու, ինքնաբավ կազմակերպություն. «Մենք պետք է հասկանանք , որ մեկ անգամյա պլաստիկե տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, և պետք է դադարեցնենք դրանց օգտագործումը: «Քարֆուր Հայաստան»-ը մեծ հպարտությամբ հայատարարում է, որ Հայատանում մենք առաջին ամենամեծ առևտրի ցանցն ենք, որը հրաժարվում է պլաստիկե տոպրակից»,- ասաց «Քարֆուր Հայաստան»-ի տնօրեն Վաչե Արսենը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների լիազոր դեսպանի պաշտոնակատարը, ֆրանսիական դեսպանատան տնտեսական հարցերի պատասխանատուն, Շրջակա միջավայրի և Էկոնամիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, հյուրեր, հաճախորդներ:
Ներկաները մտքեր փոխանակեցին, իսկ Վաչե Արսենը պատասխանեց ներկաներին հուզող հարցրեին ընդգծելով, որ ոչ պլաստիկե տոպրակները, թեև երեք անգամ ավելի թանկ է, բայց նպատակը միջավայրը փրկելն է։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…