Լրահոս

Զաքարյանին ծանուցվել է նիստի մասին, նա չի ներկայացել․ ԿԸՀ-ն՝ նիստի որոշման մասին

Չնայած Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին ծանուցվել է ԿԸՀ նիստի մասին, նա չի ներկայացել։

Այս մասին ասվում է հանձնաժողովի որոշման մեջ, որը հրապարակվել է ԿԸՀ կայքում՝ մանրամասնելով.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել միջնորդությունը՝ տալ համաձայնություն ՀՀ  Ազգային Ժողովի 2012 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

ԿԸՀ որոշման մեջ նաև ասվում է, որ հուլիսի 10-ին ստացել էր Մխիթար Զաքարյանի դիմումը՝ հուլիսի 10-ի նիստը հետաձգելու մասին։ ԿԸՀ-ն բավարարել է դիմումը՝ նիստը տեղափոխելով 2021 թ․ հուլիսի 11-ին, սակայն Զաքարյանը չի ներկայացել»:

Պաշտպան Երեմ Սարգսյանն իր էջում հայտնել էր, որ գիշերային ժամին Երևան ուղևորվելիս վնասվել է Զաքարյանի մեքենայի անվադողը,  որի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ նա չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։

Ըստ պաշտպանի, ԿԸՀ-ն անտեսել է այս դիմումներն ու որոշում կայացրել Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին դատախազության միջնորդությունը բավարարել:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago