

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն արշիպելագի տարածքում երաժշտության ստորգետնյա շտեմարանի շինարարություն է սկսվել:
300 մետր խորության տակ գտնվող կառույցի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի սկզբին:
«Կառույցը գտնվելու է ձյան և ժայռի տակ` 300 մետր խորությամբ և պետք է ծառայի առնվազն 1000 տարի: Երաժշտության պահպանման արխիվացման համար կիրառվելու են Piql նորվեգական ընկերության հատուկ տեխնոլոգիաները»,- ասվում է թելեգրամյան ալիքի էջում:
Սկզբնական շրջանում շտեմարանում կպահվեն տեղական երաժշտական ոճերը, այնուհետև այլ ժանրեր կավելացնեն: Նորվեգիայի իշխանությունները Շպիցբերգենում նաև սերմերի համաշխարհային ամբար էին ստեղծել, որը պարունակում է աշխարհի բոլոր տեսակի բույսերի սերմերը և որպես պահուստային տարբերակ կծառայի մարդկության համար համաշխարհային աղետից հետո:
Նյութը՝ iz.ru
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…