Մշակույթ
13.07.2021

ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները

ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնին:

Մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում շեշտել է. – «Նախ ասեմ, որ հենց սկզբից, ինչպեսև խոստացել էի իմ պաշտոնավարման մեկնարկին, որևէ որոշում, որևէ դիրքորոշում չի լինելու ստվերային։ Տեսեք, անգամ կառավարության որոշման նախագիծը դեռ մշակված չէ, ես հրավիրել եմ տնօրեններին, հրավիրել եմ կոլեկտիվին և շատ բաց, անկեղծ ներկայացրել եմ հեռանկարը և կառավարության դիրքորոշումը»։

Փոխնախարարն ընդգծեց, որ չնայած հակառակ դիրքորոշումների, հանդիպումը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվի հետ անցել է շատ բարձր մակարդակով, «փոխադարձ ըմբռնման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։

Իսկ թե որն է գործադիրի կողմից նման առաջարկի պատճառը, Խզմալյանն ընդգծեց. – «Մենք հասկացել ենք, որ Կամերային երաժշտական թատրոնը իր հիմնական առաքելության և կանոնադրական խնդիրներով մոտ է այն առաքելության և խնդիրներին, որ ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Մենք, ըստ էության, շատ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում։ Երաժշտական թատրոն, որը չունի նվագախումբ, որը չունի երգչախումբ, պարային խումբ… ասում ենք՝ եկեք, Պարոնյան թատրոնը ռեսուրսը օգտագործեք, պրոֆեսիոնալ նվագախմբի, երգչախմբի, պարային խմբի առկայությունը։ Ի վերջո, ստեղծված իրավիճակը մեզ հնարավորություն էր տալիս առհասարակ կազմալուծել թատրոնը, բայց մենք կարողանում ենք պահպանել ամենակարևոր բանը՝ ստեղծագործական կազմը՝ իր աշխատակազմով և աշխատելու հնարավորությամբ։ Եվ նույնիսկ առաջարկել եմ ստեղծագործական խմբին, որ աջակցենք ֆինանսապես։ Եթե հյուրախաղերի են ուզում մեկնել, մեկնեն հյուրախաղերի մարզերում, նոր բեմադրություն են ուզում անել, նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն ունեն։ Ստեղծված իրավիճակում ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչ էր հնարավոր առաջարկել»։

Ըստ Արա Խզմալյանի, կա ևս մեկ կարևորագույն խնդիր: Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեփական հարկի բացակայության պատճառով ստիպված են անընդհատ տեղից տեղ տեղափոխվել փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնելու համար. – «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթը, Պարի պետականը, «Բարեկամություն» համույթը եթե տեսնեք ինչ պայմաններում են ստեղծագործում և աշխատում, Երևանի կամերային երգչախումբը որտեղ է փորձերն իրականացնում… և այս շարքում ամենաանթույլտրելի և անարժանապատիվ վիճակում պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Մեր ամենաերիտասարդ, ստեղծարար, ակտիվ, միջազգային ակտիվ համագործակցություն ծավալող նվագախումբը, որն ունի պետական կարգավիճակ, ըստ էության դեգերում է կառույցից կառույց ոչ թե համերգներ տալու, սա դեռ հարցի մի կողմն է, այլ փորձերն իրականցնելու տեսակետից։ Ես ամեն օր խնդրում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը, Կոնսերվատորիային, որ հնարավորություն տան այս նվագախմբին փորձեր իրականացնելու, և գործիքները վերցրած ութսուն և ավելի մարդ ամեն օր մի կառույցից տեղափոխվում են մի կառույց փորձերն իրականացնելու։ Պետությունը ունի լուրջ գույքային պակասորդ, մենք չենք կարող յուրաքանչյուր կոլեկտիվի համար առանձին մի կառույց պահել կամ նոր կառույց կառուցել, և մեր առջև բազմաթիվ տնտեսական, սոցիալական մարտահրավերներ խնդիրներ կան»։

Այդ իսկ պատճառով նախարարությունը նպատակահարմար է գտնում միավորելով երկու թատրոնները, Սիրահարների այգում գտնվող Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը. – «Դա պետք է լինի այն միջավայրը, որտեղ Պետական սիմֆոնիկ նվագախումբը կունենա կայուն, համակարգված և շարունակական փորձեր իրականացնելու հնարավորություն, ինչպես նաև կամերային համերգներ տալու հնարավորություն։ Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ մենք գործ ունենք մի նվագախմբի հետ, որի ղեկավարությունը հաստատ կարող է այդ կենտրոնը բարեկարգել, հաստատ կարող է իսկապես այդ հարթակը դարձնել մշակութային կենտրոն»։

Հարցիս, թե արդյոք մտահոգություն չունեն, որ միավորումից հետո կկրճատվի Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը, փոխնախարար Արա Խզմալյանն արձագանքեց. – «Մենք պարզ ասել ենք, որ որոշումը այնպիսին է, որ ստեղծագործական կազմը ամբողջությամբ պահպանվում է ու ամբողջությամբ տեղափոխվում է Պարոնյան թատրոն։ Վարչական հատվածում ինչ-որ հաստիքներ կարող են կրճատվել, բայց ինչ-որ մաս էլ կմնա, որովհետև ի վերջո նույն սիմֆոնիկ նվագախմբին անհրաժեշտ են լինելու կադրային ռեսուրսներ։ Այսինքն՝ պիտի մաքսիմալ քիչ կրճատումներ իրականացնենք, անհրաժեշտության դեպքում։ Դիրքորոշումը հետևյալն է՝ պահել ստեղծագործական կազմը»։

Լրահոս
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:59
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ Փաշինյանին
16:41
Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ Փաշինյանին
Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ հաստատուն է. Կոս
16:17
Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ հաստատուն է. Կոս
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
16:04
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
«Քաղաքական անապատ է ձևավորվում, մենք լինելու ենք քաղաքականության մեջ». Էդմոն Մարուքյան
15:10
«Քաղաքական անապատ է ձևավորվում, մենք լինելու ենք քաղաքականության մեջ». Էդմոն Մարուքյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
14:51
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ֆիննախ
14:24
2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ֆիննախ
Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան
14:10
Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան
Շնորհակալ եմ ձեզ՝ առյուծի պես պայքարելու համար. Նարեկ Կարապետյան
13:59
Շնորհակալ եմ ձեզ՝ առյուծի պես պայքարելու համար. Նարեկ Կարապետյան
2025թ. բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ
13:45
2025թ. բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց
13:17
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց
ՀՀ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության վրա հիմնված ապագայի օգտին․ ԵԽ նախագահ
12:48
ՀՀ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության վրա հիմնված ապագայի օգտին․ ԵԽ նախագահ
Ժամանակն է, որ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
12:29
Ժամանակն է, որ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ
12:05
2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները
11:52
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները