Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատասենյակում է եւ կատարում է իր պարտականությունները: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ ՊԵԿ նախագահը ազատման դիմում է ներկայացրել:
«Եթե նման բան լինի, պաշտոնապես կհրապարակվի»:
Էդվարդ Հովհաննիսյանը 2020-ի հունիսին է նշանակվել այդ պաշտոնում։














