Քաղաքականություն
15.07.2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էնթոնի Բարսամյանին և Արփի Վարդանյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էնթոնի Բարսամյանին և Արփի Վարդանյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները փոխել կամ վերաձևակերպել են օրակարգերը: Նկատի ունեմ նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության համատեքստում, նկատի ունեմ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որն, այնուամենայնիվ, նոր իրադրություն է, նոր հանգրվան է:

Նաև կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերանայումներ կատարենք:

Այս և նման հանդիպումները շատ կարևոր են փոխադարձաբար մեր ընկալումները և պատկերացումները համեմատելու համար, որպեսզի կարողանանք որոշակի տեսադաշտ բացել, թե դեպի ո՞ւր ենք շարժվում և ինչպե՞ս ենք ձևակերպում նպատակները: Կարծում եմ՝ նոր իրադրություն է, բայց պետք է ձևակերպել այդ իրադրությունը՝ ի՞նչ է դա նշանակում ու ինչպիսի՞ նոր նպատակներ և խնդիրներ պետք է դրվեն այս նոր իրադրության մեջ, ի՞նչ անելիք ունի այստեղ Հայաստանի կառավարությունը, ի՞նչ անելիք ունեն Սփյուռքի կազմակերպությունները և ինչպե՞ս պետք է դասավորվեն այդ հարաբերությունները: Ուրախ եմ, որ այսօր քննարկելու առիթ ունենք»:

Էնթոնի Բարսամյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ նշելով. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Նախևառաջ, մեր ցավակցությունն ենք հայտնում երկրին և անձամբ Ձեզ, մենք այցելեցինք Եռաբլուր հուշահամալիր, զոհերի շիրիմներին։ Ամերիկայի հայկական համայնքը կիսում է կորստյան ցավը, քանզի դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։

Մենք եկել ենք շնորհավորելու ընտրությունների ավարտի կապակցությամբ, հանդիպելու Ձեզ և նոր կառավարության անդամներին՝ ականջալուր լինելու Ձեր տեսլականին։ Որպես ամերիկահայեր՝ մաղթում ենք լավագույնը Հայաստանին: Մենք կաշխատենք և կերաշխավորենք մեր աջակցությունը Հայաստանին, կաշխատենք խորհրդարանի տարբեր կուսակցությունների հետ, կաշխատենք Ձեզ հետ որպես երկրի առաջնորդ, երկրի համար լավագույնին հասնելու նպատակով։ Մենք համագործակցում ենք նաև Ձեր աշխատակազմի հետ, ինչպես վերջին տարիներին, այժմ և հետագայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ :

Պետք է նշեմ, որ Բայդենի վարչակազմը մեր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության խորացման և տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր:

Լրահոս
ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել
19:50
ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
17:34
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
14:34
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
13:39
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
12:21
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
11:58
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով