

WASHINGTON, DC - JUNE 09: A view of the State Department seal on the podium before Romanian President Klaus Iohannis and U.S. Secretary of State Rex Tillerson appear for a photo opportunity at the State Department, June 9, 2017 in Washington, DC. Iohannis is also scheduled to meet with President Donald Trump on Friday afternoon. (Photo by Drew Angerer/Getty Images)
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը մի շարք հարցեր է ուղղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ պաշտոնական Բաքվի նախաձեռնությունը մերժելու ու Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ժամանակ ԼՂ խնդիրը քննարկելու հետ:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական Բաքուն կազմակերպել էր իր վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի հատված և դրա շրջակա տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այց, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանի հրաժարումն այցից ու եղել է արդյոք որևէ համաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հրավերը մերժելու հարցում, ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը պատասխանել է.
«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու է նա մասնակցել կամ չի մասնակցել որևէ միջոցառման: Մենք հասկանում ենք, որ Բաքվում առկա են բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցել ուրբաթօրյա այցելությանը Ֆիզուլի և Շուշա: Մենք չենք մեկնաբանում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: Կխնդրենք, որ դիմեք Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ` իրենց դեսպանների վերաբերյալ մանրամասների համար»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…