Հայաստան

Արևային ֆոտովոլտային կայաններ Դավթաշենի 8 հասցեներում

Դավթաշեն վարչական շրջանի 8 հասցեներում բնակիչներն այսուհետև էլեկտրաէներգաիայի գումար ավելի քիչ կվճարեն՝ շնորհիվ արևային ֆոտովոլտային կայանների:

Սաշա Կատվալյան (Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) – Արևային պանելներից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ ապահովվում է շենքի շքամուտքերի և միջհարկային տարածությունների լուսավորությունը: Շենքի վերելակները դառնում են ամբողջությամբ անվճար բնակիչների համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի շքամուտքի մոտ տեղադրվել են մեկական դրսի լույսեր:

Ծրագրի շահառու շենքերում ֆոտովոլտային կայաններին զուգահեռ տեղադրվել են հատուկ հաշվիչներ, որոնք ավելորդ հոսանքը վաճառում են ՀԷՑ-ին, արդյունքում կատարվում է հետգնում:

Սաշա Կատվալյան – Այս ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Սա առաջին փուլն էր. առաջին փուլով Դավթաշենում 8 հասցեներում տեղադրվեցին այսպիսի կայաններ: Հաջորդ փուլով նախատեսվում է ևս 10 շենքի վրա տեղադրել ֆոտովոլտային կայաններ:

Ֆոտովոլտային կայանների տեղադրումն իրականացվում է քաղաքապետարանի՝ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի կողմից: Բյուջեն կազմում է 1.250.000 եվրո, որից 250.000 եվրոն համաֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանը:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

2 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

3 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

3 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

3 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

4 hours ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

4 hours ago