Լրահոս

Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ․ Infocom

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում վերջին օրերին տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում, կից գրառումներում էլ նշվում է, որ ադրբեջանական կողմը Սև լճի հատվածում կարևոր բարձունք է գրավել։ Infocom-ը տեղորոշել է ադրբեջանցիների տարածած լուսանկարներն ու տեսանյութերը։

Այսպիսով, հունիսի 17-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակվել են լուսանկար ու տեսանյութ։ Կից գրված է․ «Զանգեզուրի ուղղությամբ ամենաբարձր և ամենակարևոր կետը «Իշիգլիի» բարձունքն է։ Լուսանկարից տեսարան է բացվում այդ բարձունքից դեպի հնագույն ադրբեջանական Գորուս քաղաք» («Իշիգլի» ադրբեջանցիներն ասում են Իշխանասար լեռանը)։

Ստորև ադրբեջանցիների հրապարակած լուսանկարն է։

Իսկ այստեղ հրապարակված տեսանյութից լուսապատճեններ են, որոնցով հնարավոր է տեղորոշել, թե որտեղից է նկարահանվել տեսանյութը։

Այժմ կարող եք «Google Earth»-ի վրա տեսնել նույն տեղանքը։

Ադրբեջանցիները նշում են, որ իրենց վերցրած բարձունքից երևում է Գորիսը։ Այս բարձունքից հնարավոր է այնպիսի լուսանկար անել, որ այնտեղից երևա Գորիսը։

Բարձունքը, որտեղից հրապարակվել են տեսանյութն ու լուսանկարը, Սև լճի մոտ է և ՀՀ սահմանից ներս է։ Այդ բարձունքը, սակայն, Իշխանասարը չէ։

Տելեգրամյան նույն ալիքում հունիսի 18-ին հրապարակվել է մեկ այլ տեսանյութ։ Այս տեսանյութը նկարահանված է նույն բարձունքից։ Այս անգամ, սակայն, ադրբեջանցիները նկարահանել են հակառակ կողմից, և տեսանյութում երևում է Սև լիճը։

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

4 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

6 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

8 hours ago