Chevron BTC Pipeline-ը՝ Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերության՝ Chevron-ի ենթաբաժինը, փակում է Ադրբեջանում իր գրասենյակները:
Ներկայումս Chevron-ն Ադրբեջանում չի մասնակցում որևէ նախագծի:
Հիշեցնենք, որ ընկերությունը բաժնետեր է հանդիսացել Ազերի, Չիրագ հանքավայրերի, Գյունեշլիի (ԱՉԳ) խորջրյա հատվածի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու մշակման նախագծերում:
2019 թվականի նոյեմբերին Chevron-ը իր ակտիվները վաճառել է հունգարական MOL-ին 1,57 միլիարդ դոլարով: