2020 թ. փետրվարից Հայաստանում իր աշխատանքներն է սկսել Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»): Կառույցին այս ընթացքում դիմել է մոտ 600 գործարար: ՆԱԿ-ի հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ ներգրավելն ու ներդրողների համար խոչընդոտները վերացնելն է: Ամեն դեպքում ներդրումների առումով դժվարություններ դեռ առկա են, որի մասին օրեր առաջ նշել էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչ իրավիճակ է հայաստանյան ներդրումային դաշտում՝ մեր զրույցում մանրամասնել է Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը:
– Պարո՛ն Օհանեսյան, ի՞նչ է առաջարկում ձեր ղեկավարած հիմնադրամը ներդրողներին, ինչո՞ւ պետք է դիմեն ձեզ:
– Ներդրումների աջակցման կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից մեկ պատուհան սկզբունքով, որտեղ ներդրողը կարող է դիմել եւ համապարփակ տեղեկատվություն ստանալ թե՛ ներդրումային դաշտի մասին, թե՛ այլ գործառույթների, թե՛ ինչպես սկսել բիզնես Հայաստանում: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրողին, ապա նա մոտենում է մեզ, համապատասխան աշխատակցին ներկայացնում է ներդրումային ծրագիրը, այնուհետեւ գծվում է ճանապարհային քարտեզ, թե որ ոլորտն է հետաքրքիր, ինչպես բացել ՍՊԸ, ինչպես գրանցել կազմակերպություն, տարածքի ընտրության հետ կապված հարցեր եւ այլն: Այնուհետեւ մենք չենք դադարեցնում շփումը ներդրողի հետ, շարունակում ենք ամբողջ ճանապարհին քայլել իր հետ ու նպատակն է նրան բերել վերաներդրման: Խնդիրն այն է, որ շատ հաճախ ներդրողները չգիտեն, որ գերատեսչությունից հետո ուր դիմել, եւ դա նորմալ երեւույթ է: Դրա համար զարգացած եւ զարգացող երկրներում գոյություն ունեն այնպիսի կառույցներ, ինչպիսին մենք ենք, որոնք ներդրողին կողքին են:
Ավելին՝ այստեղ
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…