Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին Ազգային տոնի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր է դառնում մեր երկրների միջև ավանդական եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը։ Խորապես համոզված եմ, որ այդ հարաբերությունները մեծ ներուժ են պարունակում, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Եգիպտոսի բազմաոլորտ համագործակցության համար։

Մոտ ժամանակներում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կնշանավորի հայ-եգիպտական փոխգործակցության ամրապնդման հերթական փուլը։

Մենք ողջունում ենք ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և մեր նպաստն ենք բերելու դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործին։ Այս համաձայնագրի ստորագրումն ու կիրառումը նոր որակ կհաղորդեն մեր երկրների համագործակցությանը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

5 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

5 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

5 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

6 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

7 hours ago