ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է երկրի քաղաքացիներին, կոչ անելով COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում է հրապարակել, ինչը երկրում COVID-19-ի բարձր մակարդակի մասին է խոսում:
Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ նաև իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է այնտեղ զինված հակամարտությամբ: