Հայաստան

Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Գյումրիում մեկնարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կողմից  36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենքի և  50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է  «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 28-ին Գյումրի այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 36 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում: Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք- շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:

Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար` նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

18 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago