Քաղաքականություն

Այսպիսի բախտորոշ իրավիճակում պետության դեմ ուղղված ցանկացած քայլ, հայտարարություն, հանրայնացված տեսակետ հավասարազոր է դավաճանության

Պատերազմը չի ավարտվել, մեր հայրենիքը շարունակում է գտնվել պարտադրված պատերազմի մեջ։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, պահանջվում է աննախադեպ միասնություն ու համախմբվածություն՝ առաջին հերթին ու առավելապես պետության, պետական ինստիտուտների շուրջ։

Որևէ պարագայում չպետք է թույլ տալ մեր պետության համար այս ճակատագրական հանգրվանում, իր ուժերը վերագտնող պետական ինստիտուտների դիրքերի ավելի թուլացում։ Վաղ առավոտից քաղաքական և քվազիքաղաքական որոշ շրջանակներից հնչում են տեսակետներ, որոնք լրջագույն մտահոգության առիթ են տալիս՝ որտեղի՞ց այդքան ատելություն սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի հանդեպ։

Մեր համոզմամբ, այսպիսի բախտորոշ իրավիճակում պետության դեմ ուղղված ցանկացած քայլ, հայտարարություն, հանրայնացված տեսակետ հավասարազոր է դավաճանության։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իշխանության նկատմամամբ ունեցած վերաբերմունքից, ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց, եթե անգամ դրան դիմելու դրդրապատճառները պայմամանավորված են օրհասական իրավիճակում երկրին իրենց պատկերացումներով օգտակար լինելու մղումով։

Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, այդ թվում նրանց, ում հետ շարունակում ենք գտնվել ամենասուր ընդդիմախոսության մեջ, կոչ ենք անում և հորդորում ենք՝ այս պահին մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները, համակրանքներն ու հակակրանքները և անել առավելագույնը՝ պետությանն օգնելու, աջակցելու համար։ Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք։

Մինչ այդ պետք է համախմվենք բանակի ու զինվորի, հրամանատարության ու երկրի ղեկարության շուրջ՝ պատերազմում հաղթելու ու քաղաքականությամբ զբավելու մեր իրավունքը վերադարձնելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Թիվ 1

Recent Posts

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

16 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

20 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

21 hours ago