Հայաստան

Հայաստանյան ՀԿ-ները կոչ են անում իշխանությանը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ

Հայաստանյան 9 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ որում իշխանություններին կոչ են անում անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով», – ասված է հայտարարությունում։

Միաժամանակ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և մյուս կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դիմել ԵԱՀԿ-ին՝ «Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված կառավարության ջանքերին»։

Հայտարարության նախաձեռնողները շեշտում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, փորձեր են արվում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում են հրազենով, զբաղվում են անասնագողությամբ։

«Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ», – ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունները կարծիք են հայտնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ է, և գործընթացի հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago