Քիչ առաջ լուր ստացվեց, որ երկարատև ու ծանր հիվանդությունից այսօր հիվանդանոցում 68 տարեկան հասակում վախճանվել է մեր ժամանակների լավագույն գրողներից Արմեն Շեկոյանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է նրա կինը՝ Մարինե Շեկոյանը:
Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը բազմաթիվ ժողովածուների ու գրքերի հեղինակ է, մի շարք մրցանակների դափնեկիր: Ինքն ամենաարժեքավորը համարում էր Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը, որին արժանացել էր 2017 թվականին:
«Այդ մրցանակը ամենաարժեքավորն է, – ասում էր, – որովհետև հենց Հրանտ Մաթևոսյանն է ինձ համար մեծագույն արժեք»։