Categories: Հայաստան

Գալիք տարի սոցիալական ապահովության ոլորտին կտրամադրվի մոտ 487 մլրդ դրամ

Հայաստանում սոցիալական ապահովության ոլորտին 2020 թվականին կտրամադրվի շուրջ 486 մլրդ 905 մլն դրամ: Դա ներառում է նաև կենսաթոշակների արդեն հայտարարված բարձրացման գումարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ բնագավառի ֆինանսական հատկացումների վերաբերյալ քննարկմանը:

«Բյուջեի բացվածքը դեռ ամբողջությամբ հրապարակված չէ: Դրանից հետո մենք պատրաստ ենք նաև ծրագրերի ցուցանիշները համատեղ քննարկելու: Այս պահին միայն կարող ենք ասել, որ սոցիալական ոլորտին տրամադրվելու է շուրջ 486 մլրդ 905 մլն դրամ, որը նաեւ ներառում է կենսաթոշակների բարձրացման գումարը»,- ասաց Բաթոյանը:
Ավելին՝ armenpress.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago