

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների բարդ վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված առաջադրանքները: Պարապմունքները հասել են իրենց նպատակին», – նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…