

Համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերով, սակայն, չկա որեւէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ: Հետեւաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաեւ ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ:
Նախագծի հղումը
Լուսավոր Հայաստան կուսակցություն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…