Լրահոս 24/7

2022-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը․ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում

armradio.am | Կենսաքայքայվող տոպրակներ և էկո պայուսակներ ՝ պոլիթիելնային տոպրակների փոխարեն։ Հայաստանում տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ է սպառվում, որոնց թե արտադրությունը, թե սպառումը վնաս է հասցնում  շրջակա միջավայրին՝ ասում է շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

«Ունենք տնտեսվարողներ, որոնք չեն սպասել օրենքի՝ ուժի մեջ մտնելուն։ Օրինակ, Քարֆուր ընկերությունը հուլիսի 3-ին՝ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու օրը,  հրաժարվել է դրանց վաճառքն ու տրամադրումն իրականացնելուց։ Բոլորիս գիտակցության մեջ պետք է լինի, որ դրանք շահավետ չեն և վնասակար են առողջության ու շրջակա միջավայրի համար»,-ասում է Լուսինե Ավետիսյանը։

Պոլիէթիլենային տոպրակների այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները՝  ասում է «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը։

«Բազմակի օգտագործման կենսաքայքայվող տոպրակներ ենք արտադրում, որոնք մինչև 15 կգ տարողունակություն ունեն, և դրանք կարելի է օգտագործել մոտ 1 ամիս։ Արժեն 700 դրամ և երբ պիտանի չլինեն, կարելի է ուղղակի թեյնիկի մեջ ջուր եռացնել, տոպրակը դնել ջրի մեջ  և այն կքայքայվի՝ բացարձակ ջրին վնաս չհասցնելով, դրանով հետո ծաղիկներ էլ կարող եք ջրել»,-ասում է Ավետիս Վարոսյանը։

Պոլիէթիլենային տոպրակների մյուս այլընտրանքը էկո պայուսակներն են։ Շուկայում արդեն կան նման տոպրակներ՝ IT լուծումներով․ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը «Րիսայքլ իթ» (Recycle It) ծրագրի շրջանակում վերամշակում են պլաստիկը, ստանում թելեր և կարում էկո պայուսակներ, որոնք մատչելի են, կարող են  փոխարինել պոլիէթիլենային տոպրակներին՝ ասում է կազմակերպության նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Էկո պայուսակներն ունեն կոդեր, որոնց միջոցով հնարավոր է  բոնուսներ կուտակել կամ զեղչեր ստանալ խանութներից։ Դրանք ծրագրի հեղինակներն անվանել են   «հավատարմության տոպրակներ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել։ Ըստ Reuters-ի՝ իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից…

6 mins ago

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

19 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

20 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

22 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

43 mins ago

Եթե Թրամփը լիներ նախագահ, ապա Պուտինը նստած կլիներ Կիևում. Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական ​​կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…

44 mins ago