Categories: Հայաստան

ՀՀ-ում մասշտաբային ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ 53+000-կմ 54+000, կմ 57+000 կմ 58+000,կմ 65+400-կմ 66+600 և կմ 69+900-կմ 72+000) միջին նորոգման աշխատանքները:

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են կմ 53+000-կմ 54+000 հատվածում (Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝ «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում է փոսերի նորոգում, հարթեցնող շերտի և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Մեկնարկել են նաև Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ ընկերության կողմից` Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 219+800 կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝ նշված ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:

Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago