Մշակույթ
11.08.2021

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի  հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի:

Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը    (ՌԴ/Հոլանդիա)։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան),  «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։

Տեղեկացնենք, որ վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի Առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի Երկրորդ մրցանակներին։

Նշենք նաև, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային  մրցույթներում. Էլեն Խաչիկյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Սերգեյ Քեչեկ) Առաջին մրցանակ («May Music Cup» Ղազախստան, Աստանա): Մարի Շարբաթյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Արմեն Բաբախանյան) Առաջին մրցանակ («Elevato» դաշնակահարների միջազգային մրցույթ, Բեռն, Շվեյցարիա), Երկրորդ մրցանակ (Շոպենի անվան միջազգային մրցույթ, Հարթֆորդ, ԱՄՆ): Ալեքս Գրիգորյան՝ (թավջութակ, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթ, Young talent անվանակարգում,  Մեծ Բրիտանիա): Լյանա Ուլիխանյան՝ (թավջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Արմինե Ավետիսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթի junior talent անվանակարգում,  Մեծ Բրիտանիա): Դավիթ Բաբայան՝ (ջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Ալեքսանդր Կոսեմյան) Առաջին մրցանակ («Muse» միջազգային մրցույթ, Հունաստան): 

Լրահոս
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
14:32
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
12:46
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
12:13
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
17:41
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
16:18
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով