

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի վերաբերյալ մամուլում տեղ գտած այն հրապարակումների առնչությամբ, ըստ որի ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը».
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երեւան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին:
2018 թվականի հունիսին՝ իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։
Բանակցություններն ավարտվել են 2018 թվականի սեպտեմբերին, որից հետո 2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված և վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաև համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչև 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել:
2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության և վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության և ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսի 14-ին:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որեւէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տևել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքներն ինտենսիվ ձևով սկսվել են 2019 թվականի մարտից և որեւէ ձևւական բնույթ չեն կրում:
Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի և «Սիմեստ» ՍպԱ-ի և գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից:
Շինարարությունում ներգրավված է լինելու շուրջ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…