Աշխարհ

Միջինասիական ռեգիոնում ստեղծվում է նոր իրավիճակ․ Արման Բաբաջանյան

Այսպիսով, միջինասիական ռեգիոնում ստեղծվում է նոր իրավիճակ, որը իրենից ներկայացնում է չափազանց բարդ մի հանգույց: Ներկայումս Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, որոնք անմիջական խաղացողներն են ստեղծվող հանգույցում, փորձում են պայմանավորվել Թալիբանի հետ, յուրաքանչյուրը իր ռիսկերի և խնդիրների համատեքստում: Սակայն, մեղմ ասած բարդ է ասել, թե որքանով են այդ պայմանավորվածությունները լինելու կայուն և հուսալի: Բանն այն է, որ Աֆղանստանում վերադարձող Թալիբանին, չնայած արագ ռազմական կամ ռազմա-քաղաքական բլից-կրիգին, ներկայումս անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ ամբողջապես հաստատվելու և կառավարման ղեկը ստաձնելու, կայունանալու համար:

Ըստ այդմ, Թալիբանը ևս շահագրգռված է բազմակողմ այդ պայմանավորվածությունների հարցում: Սակայն, ի՞նչ կանի արմատական սուննի իսլամ դավանող շարժումը դրանից հետո, երբ ամրանա Աֆղանստանի իշխանության կարգավիճակում և ավելի մեծ ծավալով ու հավակնություններով ներգրավվի ռեգիոնալ խաղին: Որքանո՞վ են մնալու պայմանավորվածությունները Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի կամ Պակիստանի հետ: Եվ հատկապես ո՞ր ուղղությամբ է շարժվելու հնարավոր «փլուզումը» և Թալիբանի հավակնությունը: Ակնհայտ է, որ իբրև կանոն, արմատական ամբողջատիրական փակ ռեժիմները չեն կարող հուսալի և ամուր լինել առանց այդ տարածական հավակնությունների:

«Հանուն Հայրենիքի» կուսակցության ղեկավար Արան Բաբաջանյան

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

2 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

3 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

3 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

3 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

4 hours ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

4 hours ago