Հայաստան

Կասեցվել են զովացուցիչ ըմպելիքների և հացի արտադրամասերի արտադրական գործընթացները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ կասեցվել են անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների և անհատ ձեռնարկատեր Վարդուշ Մարտիրոսյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասերի (ք. Մեղրի) արտադրական գործընթացները:

Կասեցման հիմք են ծառայել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի՝ արտադրական գործունեության հետ անհամատեղելի խախտումները: Մասնավորապես՝ սահմանազատված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները չեն ապահովել խաչաձև աղտոտումից պաշտպանությունը գործընթացների ընթացքում և դրանց միջև ընկած ժամանակահատվածում, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Հացի արտադրամաս

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան և ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, իսկ հացի արտադրամասում չի եղել հոսող սառը և տաք ջրով ապահովված լվացարան, սանհանգույցը գտնվել է վատթարագույն վիճակում:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս

Երկու արտադրամասերի համար էլ Տեսչական մարմինը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago