Լրահոս

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ է Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝  համայնքի ղեկավարը, խախտելով համայնքին պատկանող հողամասի՝ աճուրդով վաճառելու կարգը, թերթում հողամասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, կադաստրային գործին կցել է տպագիր մամուլի օրինակ, թե, իբր արվել է համապատասխան հայտարարությունը, այնուհետև կազմակերպել և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է իր որդուն:

Այնուհետև՝ նույն թվականի հոկտեմբերին, որդու հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է նրան, իսկ վերջինս 2006թ. նոյեմբերին նույն հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է հանձնել Հայաստանում գործող  հեռահաղորդակցության օպերատորներից մեկին և մինչև 2021թ. հունիսի 30-ն  ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.259.996 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով հողամասի ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել՝ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղքանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգովդատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

17 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

17 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago