

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը:
«Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:
«Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»¦,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն:
«Մեր երկրների միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխաջակցության վրա»,-ասել է նա:
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարևոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաև ողջունեց առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է.
«Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»:
Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս: Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին;
Կողմերը խոսել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…