

Օգոստոսի 17-ին Ազգային ժողովի կայքից տեղեկացել ենք, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
«Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը:
Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ և ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն հայտնեց էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:
Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց տարածաշրջանում խաղաղության հաստատումը և Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…