Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ: Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ:
Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաև առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որևէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը: Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…
Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…
Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…