Իր վերջին հարցազրույցում Ալիևը բողոքել է Ռուսաստանից, որ վերջինս զինում է Հայաստանին: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունը:
Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց չստացվեց, և իրեն հասկացնել տվեցին, որ դա այդպես չէ: Ռուսաստանն իր սեփական շահերն ունի: Ինքը մտածում էր, թե Ռուսաստանը պետք է կատարի Ադրբեջանի ինչ-որ պայմաններ, որ ռուս խաղաղապահները, որոնք իրավաբանական առումով գտնվում են Ադրբեջանի տարածքում, պետք է անենա այն, ինչ ուզում է Բաքուն: Մոսկվան հասկացնել տվեց, որ դա բոլորովին այդպես չէ: Երկրորդ, Մոսկվան դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Մինսկի խմբի համանախագահության օրակարգը հայտնի է, այն քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա որոշակիորեն նյարդայնացնում է Ադրբեջանին և դա սպասելի նյարդայնացում է: Այս փուլում Ալիևը պարտվում է Փաշինյանին այն իմաստով, որ նա չկարողացավ օգտվել հնարավորությունից և կազմակերպել ուժ ընդդեմ Երևանի, որպեսզի սկսի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրացումը՝ կապված հաղորդակցության ուղիների բացման հետ:
Նույն հարցազրույցում Ալիևը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցքի մասին խոսք գնաց և հորդորեց Ռուսաստանին չզինել Հայաստանին: Ձեր կարծիքով Ալիևն ինչո՞ւ որոշեց նման հրապարակային ձևով այդ առաջարկները ներկայացնել:
Դա հասկանալի է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը առաջին հերթին նախատեսում է հրաժարում հիմնախնդրի կարգավորման ուժային գործոնից: Այսինքն պատերազմը չպետք է դեր խաղա, իսկ ինքը Հայաստանին սպառնում է ուժային գործոնով, և թականդն է ընկնում, երբ Ռուսաստանը հայտարարում է, որ նպաստելու է Հայաստանի բանակի արդիականացմանը: Այսինքն Բաքուն շեշտը դնում է ուժային գործոնի վրա, իսկ ուժային գործոնին դեմ է Ռուսաստանը:
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։
Նյութը ամբողջությամբ՝ հղումով։
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…
2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…