Լրահոս 24/7

Հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2021 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, մոտեցել էին Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով՝ ավտոմեքենայի սրահում գտնվող նշված երիտասարդից պահանջել իջնել ավտոմեքենայից, ինչին ի պատասխան, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նա իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել էր ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել էին փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

28 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago