Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։
Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։ Արշակ Կարապետյանը ռազմական ոստիկանությանը հրամայել է ամենօրյա հսկողություն սահմանել ճաշարաններում և սննդի պահեստներում, իսկ խախտումներ թույլ տված ընկերությունների դեմ կիրառել իրավական ողջ գործիքակազմը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները, Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ զինծառայողներին մատուցվող սննդի որակը եղել և մնալու է իր անմիջական հսկողության տակ և հորդորել՝ գիտակցելով Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը վտանգող զինվորի ու սպայի ծառայության կարևորությունը՝ նրանց սննդի մատուցման հարցում ներդնել առավելագույն ջանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…