Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ և բարիդրացիական բնույթը, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նաև բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը կնպաստեն նաև տարածաշրջանային կայունությանը:

Զրույցի ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար, և շեշտել, որ Ադրբեջանում դեռևս կան ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, ում շուտափույթ հայրենադարձումն առաջնահերթություն է հայկական կողմի համար։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս կարևորագույն խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հետագա ներգրավվածությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս առումով կարևորվել է բնակչության շրջանում պատվաստումների ծավալների ավելացումը, ինչպես նաև համավարակի հաղթահարման գործում երկու երկրների միջև համագործակցությունը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

26 minutes ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

2 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

3 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

19 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

20 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

20 hours ago