Գլխավոր

Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ 

«Տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ մենք անկեղծ ու թափանցիկ ենք աշխատում, և այդպես աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ: Պետք է առանձնահատուկ նշեմ ՌԴ պարագան, որի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Գորիսում և Սիսիանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, բացի այդ, ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:

«ՌԴ-ի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, ՌԴ-ն ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- շեշտեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում։

«Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին ու ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դատարանների կողմից ազատազրկված քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է եռակողմ հայտարարության ստորագրումից և խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:

«Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ ԼՂ-ի և ԼՂ-ում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող շարք է: Եվ ուրեմն, ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով, ներառյալ՝ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց՝ քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական  քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, ՌԴ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

«Պետք է ընդգծեմ այն առանձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղացել և խաղում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- նշեց ՀՀ վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

23 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

33 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

51 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago