Կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում:
Վարչապետը ներկայացրեց ռազմավարական տեսլականը, ըստ որի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին։ Սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում:
«ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը վստահ է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը էականորեն ուժեղանալու է:
«Գիտեք, որ մի շարք հանգամանքների բերումով այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես` հետախուզությունը: Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…