Լրահոս

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է:  Արդեն իսկ խոսել ենք դրա մասին, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով: Այս առումով պետք է ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու կարևորությունը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներ ասելով պետք չէ նկատի ունենալ միայն ռազմական ասպեկտը: Հարցը ունի բազմաթիվ շերտեր` արտաքին քաղաքականությունից մինչև սոցիալ-հոգեբանական:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

5 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

6 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

6 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

6 hours ago