Գործընկերային նյութեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերն ընդդեմ մյուսների

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, դատական երկու հայցեր է ներկայացրել կոմբինատի ու նրա մյուս բաժնետիրոջ դեմ։ Զուրաբովը պահանջում է համապատասխան առքուվաճառքի գործարքը, որով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հետ է գնել կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 75 տոկոսը, անվավեր ճանաչել։

«Զանգեզուր մայնինգի» շահերը դատարանում հուլիսից ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» ընկերությունը, մասնավորապես՝ փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Նարինե Բեգլարյանը։ Միխայիլ Զուրաբովը պղնձամոլիբդենայինում բաժնեմաս ձեռք էր բերել 2020-ին՝ «Զանգեզուր մայնինգի» և Կիպրոսում գրանցված Wanlort Finance Limited ընկերության միջոցով։ Հետագայում կոմբինատը գերմանական «Քրոնիմետ մայնինգից» ու մեկ այլ բաժնետեր՝ «Մաքուր երկաթի գործարանից» հետ գնեց բաժնետոմսերը՝ ունենալով 75 տոկոսի բաժնետոմսեր (41.2 միլիարդ դրամի)։ Ինչպես վերը նշեցինք, մյուս 12.4 տոկոսի բաժնետերը Զուրաբովն է, իսկ ևս 12.5 տոկոս պատկանում է «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը, որի բաժնետերերն են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ԶՊՄԿ նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Գուրգեն Ամբարյանը՝ Պոլոսկովի տեղակալը։

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

4 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

4 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

7 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

8 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

8 hours ago