Պենտագոնը հաստատում է` Քաբուլի օդանավակայանի մերձակայքում հարձակման հետևանքով 13 ամերիկացի զինծառայող է մահացել, ևս 15 -ը վիրավոր են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Քենեթ Մաքենզին:
Նրա խոսքով՝ զոհերի թվում կան նաև աֆղանցիներ: Զինվորականը նշել է, որ պայթյունն իրականացրել են «Իսլամական պետության» մարտիկները: Նրանք պայթյունից հետո կրակ են բացել նաեւ մարդկանց վրա:
Մաքենզին հրաժարվել է հայտնել հարձակման մանրամասները, սակայն չի բացառել, որ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: ԶԼՄ -ների հաղորդագրությունների համաձայն՝ ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 60 մարդ, ևս 150-ը վիրավորվել են:
ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Քաբուլի օդանավակայանում պայթյունի պահին ռուսներ չեն եղել։