Հայաստանում չկա արցախյան հարցի ռազմավարական գնահատում և չափում, դրված խնդիրներն ու մոտեցումները իրավիճակային են, չեն պարունակում կոնցեպտուալ մոտեցումներ, տեղավորված լինելով պետական զարգացման ընդհանուր ռազմավարության շրջանակում: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանը ապրել է իր շուրջ հասունացող մարտահրավերներին անհամարժեք ընթացքով, ու դրա պատճառը եղել է ոչ միայն «էլիտաների» անհամարժեքությունը, մտածողությունը, ոչ բավարար արժեհամակարգը, նյութապաշտությունն ու անհագ ախորժակը, այլ ընդհանրապես հանրային-քաղաքական օրգանիզմի անկենսունակությունը:
Ի վերջո, արցախյան հարցի շուրջ մշտական քաղաքական դիսկուրսը պետք է լիներ հենց այդ անհամարժեք «էլիտաներին» զսպող, սթափության գոնե նվազագույն մակարդակի բերող հանգամանք, ինչը բացակայել է: Իհարկե հերթական անգամ հարկ է նկատել, որ այդ դիսկուրսը չեզոքացվել է հենց «էլիտայի» կամքով, հենց ավելորդ պատասխանատվության տակ չհայտնվելու համար, արցախյան հարցը ներսում և դրսում ըստ հայեցողության օգտագործելու համար: Նույն այդ տրամաբանությանն էլ իրենց հերթին տրվել են ժամանակի ընդդիմադիր «էլիտաները»: Հետևանքը եղել է այն, որ ձևավորվել է տոտալ անպատասխանատվություն:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…