Կրթություն

Պետական պատվերի ձևավորման սկզբունքները փոխվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության հիմնական ցուցանիշները, նոր ուսումնական տարվա մեկնարկին և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բացման խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին` նշելով, որ ուսումնական գործընթացը նախորդ տարի կազմակերպվել է համավարակի և պատերազմի պայմաններում, ինչը լրացուցիչ ջանքեր, դժվարություններ և բարձր պատասխանատվություն է պահանջել ուսումնական հաստատություններից:

Քոլեջներում և ուսումնարաններում ուսանողների 60 տոկոսը սովորում է անվճար

Ներկայացնելով ընդունելության արդյունքները` նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի քոլեջներ և ուսումնարաններ են ընդունվել 12160 դիմորդներ, որոնցից 9501-ը` միջին մասնագիտական, 3109-ը` նախնական արհեստագործական կրթական ծրագրերով: Փաստելով, որ արդյունքները նախորդ տարիների ցուցանիշներից հիմնականում չեն տարբերվում, փոխնախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ թափուր են մնացել շուրջ 1200 տեղեր: Քոլեջ և ուսումնարան ընդունվածների շուրջ 60 տոկոսը սովորում է պետական պատվերով` անվճար:

Կրթությունն անվճար լինել չի կարող

«Կրթությունն անվճար լինել չի կարող. այս դեպքում սովորողի կրթության համար վճարում է պետությունը` պետական բյուջեի հաշվին, և այս հանգամանքը կրթության գործի կազմակերպիչներիս պատասխանատվության չափաբաժինը մեծացնում է: Մենք պետք է կարողանանք ճիշտ ձևակերպել պետական ֆինանսավորմամբ կրթության կարիքները: Պետք է հստակեցնել, թե որ մասնագիտություններով ենք ուզում պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում կհամալրեն տնտեսության կարիքները և կմտնեն աշխատաշուկա: Այս ասպարեզում ունենք շատ լուրջ անելիքներ:

Մասնագիտությունների ընդհանուր պատկերի դիտարկումը ցույց է տալիս, որ տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները շարունակում են թափուր մնալ, փոխարենը մրցակցային են առանց այդ էլ հավելյալ թողարկում ունեցող մասնագիտությունները, որոնց կարիքը տնտեսության մեջ չկա կամ քիչ է: Մենք պետք է տարեցտարի վերանայենք պետական պատվերի քաղաքականությունը և փորձենք տեղերի բաշխման ժամանակ ավելի մեծ շեշտադրում կատարել պետության համար առաջնային նշանակության մասնագիտություններին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պետական պատվերի ձևավորման սկզբունքները փոխվում են

Պետական պատվերի ձևավորման նպատակով յուրաքանչյուր հաստատության հետ կքննարկվեն պետական պատվերի շրջանակում ներկայացվող տեղերի հայտերը` հաշվի առնելով վերջին տարիների ընդունելության արդյունքները, ըստ մասնագիտությունների առկա կադրային ռեսուրսը, նյութատեխնիկական հագեցվածությունը և այլ գործոններ:

Երբ 100 սովորող ունեցող հաստատությունն ունի 10 մասնագիտություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ պետպատվերի ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու տարածքային գործոնները` հիմք ընդունելով սկզբունքը, որ քոլեջներն ու ուսումնարանները պետք է լինեն ամենահասանելի կրթական օղակը:

«Մեր նպատակն է զարգացնել հատկապես մարզային ՄԿՈՒ հաստատությունները, որոնք մասնագիտական կրթություն են ապահովում տվյալ տարածքում` սպասարկելով կոնկրետ տարածքային աշխատաշուկան: Սա ենթադրում է որակյալ կրթության նվազագույն պայմանների առկայություն, որի ուղղությամբ համատեղ լուրջ աշխատանք պետք է տանենք»,- ընդգծել է փոխնախարարը:

Նրա խոսքով` երբ մինչև 100 սովորող ունեցող ՄԿՈՒ հաստատությունը 10 մասնագիտություն ունի, պարզ է, որ այստեղ որակյալ կրթության մասին խոսք լինել չի կարող:

«Ավելի լավ է ունենալ 4-5 մասնագիտություն և ապահովել որակյալ ու մրցունակ մասնագիտական կարողություններ, իսկ մնացած մասնագիտությունների պահանջարկը տարածքային սկզբունքով բաշխել: Այսինքն` եթե նույն տարածաշրջանում ունենք մի քանի հաստատություն, ապա պետք է հաշվի առնենք, թե որ հաստատությունը որ մասնագիտության ուղղությամբ ունի որակյալ կրթություն իրականացնելու ներուժ»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը` շեշտելով, որ պետությունն ունի լավ մասնագետների պահանջ:

Նախարարի տեղակալը մտահոգիչ է համարել, որ ագրոմասնագիտությունները, տեխնոլոգիական զարգացման միտումներին համահունչ նոր ներդրվող մասնագիտություններին տրված տեղերը չեն համալրվում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխմանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխումներն արվել են միայն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա են համարվում, ինչպես նաև առաջնային պահանջարկ ունեն տվյալ տարածաշրջանում:

Մշակվում է պետական պատվերի ձևավորման մեթոդաբանություն

Նա նաև տեղեկացրել է, որ պետական պատվերի ձևավորման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումներն ընթանում են ՄԿՈՒ և բարձրագույն կրթության ոլորտների միասնական վերլուծությամբ: Աշխատաշուկայի պահանջների գնահատման և մասնագիտական կրթության բարելավման առումով փոխնախարարը կարևորել է նաև գործատուների հետ կապերի ամրապնդումը:

Իրավական դաշտի փոփոխություններ

Խորհրդակցության ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններին ներկայացվել են նաև իրավական դաշտում արդեն կատարված և նախատեսվող փոփոխությունները:

Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել լինել նախաձեռնող և նախատեսվող բոլոր նոր իրավական կարգավորումների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս ուսումնական տարվանից սկսած ուսումնարաններում արհեստագործական կրթական ծրագրերի համար կիրառվելու են էլեկտրոնային մատյաններ, իսկ քոլեջներում միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար դրանք կկիրառվեն գալիք տարվանից:

Խորհրդակցության ընթացքում տնօրենները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել ընդունելության կարգի, համավարակի կանոններով պայմանավորված պատվաստումների և ՊՇՌ թեստերի, պետական պատվերով տեղերի վերաբաշխումների և այլնի վերաբերյալ:

Նշվել է նաև, որ ՄԿՈՒ հաստատությունները միջազգային կառույցների աջակցությամբ կստանան համավարակի կանխարգելման համար պահանջվող պաշտպանիչ միջոցներ և ախտահանող նյութեր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago