

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։
Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել։
Նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այս խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։
Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թ.։
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…