Մշակույթ

Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով մասնակցելու եմ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակը:

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

20 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

59 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago