Լրահոս 24/7

COVID-ի դեմ պատվաստանյութերն անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. նախարարը պատասխանել է հարցերի

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օգտատերերի բարձրացրած հարցերին:

Քաղաքացիների հարցերին, թե արդյոք պատվաստանյութերը բավարար հետազոտվա՞ծ են և համապատասխանո՞ւմ են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին, նախարարը դրական պատասխան է տվել:  Նա հիշեցրել է՝ պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից, և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։

«Ինչքան ինձ հայտնի է՝ այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է, այլ շեշտակի ավելացել՝ նաև պատվաստանյութերի շնորհիվ։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի, եթե դուք որևէ դեղ եք ընդունում, այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին, պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից»,-գրել է Ավանեսյանը:

Քաղաքացիները նաև հետաքրքրվել են՝ եթե պատվաստումները 100 տոկոսով չեն երաշխավորում, որ մարդը չի վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել: Նախարարն ընդգծել է, որ որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100 տոկոս արդյունք երաշխավորել: «Այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներով մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց»,-նշել է նա:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

29 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago