Ինչպես ջինսը գրավեց աշխարհը

Ամեն տարի Ամերիկայում վաճառվում է ավելի քան 450,000 զույգ ջինս: Զգեստապահարանի այս իրը մեզ բացարձակապես սովորական է թվում, իսկ թե ինչի՞ համար են ի սկզբանե ստեղծվել ջինսերը՝ հազվադեպ ենք հիշում: Դրանք ամենօրյա զգեստապահարանի մաս դարձան միայն 1950-ականներին և կարողացան անցնել երկար ճանապարհ՝ բանվորների դարակից մտնելով ամենանորաձևների զգեստապահարան:

Եկեք, հիշենք, թե ինչպես են ջինսերը նվաճել մեր սրտերն ու աշխարհը: Ջինսի ծննդյան օրը 1873 թվականի մայիսի 20-ն է, երբ Ջեյքոբ Դևիսը և Լեվի Ստրոսը արտոնագիր ստացան ՝ ֆերմերների և հանքագործների համար աշխատանքային կոմբինեզոններ ստեղծելու համար: Դրանք կարված էին ջինսից՝ «serge de Nîmes»: 1886 թ.-ին ջինսե կամբինիզոնների վրա հայտնվեցին կաշվե պիտակներ, որոնց վրա երկու ձի փորձում էին ջինս պատռել. մարկետոլոգները ցանկանում էին ցույց տալ գործվածքի ուժը:

Լեգենդ կա, որ դա մի մեքենայագործի պատմության նկարագրությունն էր. վերջինս վագոնները կապել էր ջինսերով՝ կայարան հասնելու համար: 1890 թվականից սկսած ջինսերը սկսեցին պիտակվել խմբաքանակի համարներով. ահա թե ինչպես առաջացավ հայտնի Levi’s 501-ը: Ջինսերը ստեղծվում էին հիմնականում համազգեստի տեսքով: Ժամանակի ընթացքում ջինսե կամբինիզոնների կոճակները փոխարինվեցին կայծակաճարմանդներով:

Ջինսերը, որոնք երկար ժամանակ պարզապես բանվորական հագուստ էին, հանրաճանաչություն ձեռք բերեցին շնորհիվ 1930-ականների հոլիվուդյան վեստերնի: Կովբոյների նորաձևությունը գրավեց ամբողջ Ամերիկան, և 1934-ին Levi’s- ը թողարկեց առաջին կանացի ջինսերը, որոնք ԱՄՆ-ի կանանց համար դարձան հավասարության և ազատության խորհրդանիշ:

Մեկ տարի անց Vogue-ը հոդված հրապարակեց ռանչոյի մասին. այն զարդարված էր ջինս կրող աղջիկների նկարներով: Դա արդեն ոչ թե համազգեստ էր, այլ նորաձևություն: Այդուհանդերձ աշխատավայրում կամ համալսարանում ջինսեր կրելը դեռևս անընդունելի էր համարվում: Իրական հեղափոխությունը տեղի ունեցավ 1950-ականների կեսերին:

Սկզբում Մերիլին Մոնրոն ջինսերով հայտնվեց 1954 թ.-ին «Գետը չի հոսում» կինոնկարում, իսկ 1956-ին թողարկվեց «Ապստամբ առանց պատճառի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կերտում էր բոլոր պատանիների կուռքը ՝ Ջեյմս Դինը, վերջինս, իհարկե, ջինս էր կրում: Կինոաստղերի շնորհիվ ջինսը տեղափոխվեց էկրանից կյանք: Ջինսերը հաստատվեցին մեր զգեստապահարաններում 1960-ականների վերջին: Նրանք թե՛ հիպպիների սրտով էին, թե՛ փանք ռոքերների: Շուտով The Ramones խմբի բոլորը անդամները նկարահանվեցին ջինսե քիպ տաբատներով՝ Rocket to Russia ալբոմի շապիկի համար:

1980-ականներին դիզայներները սկսեցին թողարկել իրենց ջինսե հավաքածուները ՝ Ռալֆ Լորեն, Քելվին Քլեյն, Վերսաչե. այս անվանի նորաձևության տները հիմնովին փոխեցին ջինսերի մասին պատկերացումները՝ դրանք ամենօրյա էժանագին հագուստից վերածելով իսկական արվեստի գործերի…

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

20 minutes ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

2 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

5 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago