

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը:
Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ կարծում է, որ խաղաղության և անվտանգության այդ հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:
«Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է: 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում (անգլ.՝ We don’t consider the status of Nagorno Karabakh resolved, – խմբ.) և, հետևաբար, կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», – ասել է դեսպան Լին Թրեյսին:
Օգոստոսի 23-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Սյունիքի մարզում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ հաղթահարված չեն վերջին պատերազմի հետևանքները և լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…