

ԿԸՀ ֆեյք կայքի առնչությամբ ուսումնասիրություն կատարե՞լ եք. Բաբկեն Թունյանը՝ ՏիգրանՆախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի Սեպտեմբերի 21-ի միջոցառումները պատշաճ կերպով նշվելու են: «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու լայնամասշտաբ և գունագեղ տոնակատարություն, և այն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ-ի անկախության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- հայտնեց նա:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ընկերության հիմնադիր, անկախության 30 ամյակին նվիրված միջոցառման նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը հայտնեց, որ միջոցառման ընթացքում հնչելու է դասական երաժշտություն, կատարվելու են Հայաստանին ու Արցախին նվիրված երգեր, լինելու է սիմֆոնիկ նվագախումբ՝ երգչախմբով, հայկական երգերի կատարումներով:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում օրհներգի նոր տեսահոլովակի և հրավառության մասին շրջանառվող լուրերը:
«Սա ասում եմ մեզ ապահովագրելու համար, որ հետո չստացվի, թե մամուլում տարածվեց, որ միջոցառման ժամանակ հրավառություն է լինելու, և մենք ծրագրից հանեցինք այն: Կամ օրհներգի հետ կապված, որ տեսահոլովակում Արցախը չկար, նոր են ավելացրել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=cWttgTksR4o&t=2s
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…